Երեւանի կոնյակի գործարանում մեկնարկել է խաղողի մթերումը

05.09.2014 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 37 000 տոննա խաղող` 2000 տոննայով գերազանցելով իր իսկ կողմից նախորդ տարի արձանագրած մթերման աննախադեպ բարձր ցուցանիշը:

Սեպտեմբերի 5-ին մթերումը մեկնարկել է Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), վաղը կմեկնարկի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) եւ 15-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 140 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար համապատասխանաբար` անցյալ տարվա 145 եւ 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո 3-4 բանկային օրվա ընթացքում:  

Ավելացնենք, որ այս տարի Երեւանի կոնյակի գործարանը կշարունակի անցյալ տարի մեկնարկած երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների բերքի մթերումը: Այս տարի ընկերության կողմից 7-ամյա պայմանագրային ծրագրի շրջանակներում մթերվող խաղողի ծավալը կկազմի ընկերության մթերման ընդհանուր ծավալի մոտ 40%-ը:  
 
Հաշվի առնելով խաղողի մթերման հետզհետե աճող միտումները` ընկերությունը ձեռնամուխ է եղել հզորությունների ընդլայնման ծրագրին: Այսպես, ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղում շուտով կավարտվեն թորման նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նոր արտադրամասը եւս հագեցած կլինի շարանտական տիպի 3 թորման սարքերով:

Դիտում՝ 3374
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai