Վարչապետի մասնակցությամբ բացվել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսը

05.09.2014 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է «Արմենիա էքսպո 2014» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ցուցահանդեսին մասնակցում են հայրենական եւ արտասահմանյան 70-ից ավելի ընկերություններ:

«Նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը ես դիտում եմ որպես գործնական կապերի հաստատման եւ Հայաստանը միջազգային տնտեսական շուկաներում ներկայացնելու լավագույն հարթակ: Հատկապես կարեւորում եմ դրանց նպաստը մրցակցային դաշտի ձեւավորման գործընթացում»,- ցուցահանդեսի բացմանն ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ եւ փոխշահավետ գործնական համագործակցության:

«Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ եւ համոզված եմ, որ նման նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները: Նման ցուցահանդեսները նպաստում են նաեւ գործարար կապերի հաստատմանը»,-  լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:   

Այնուհետեւ վարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին եւ ինովացիոն համակարգերին:

Դիտում՝ 1577
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai