Վարչապետը ու շինարարները քննարկել են հիփոթեքի սուբսիդավորման հարցը

05.09.2014 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը:  

Վարչապետը ներկայացրել է բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Դրանով նախատեսվում է պետական հատվածից բացի, բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու եւ դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով անմիջականորեն կառուցապատողներից բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների սուբսիդավորման հնարավորությունը՝ դրանք նվազեցնելով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են ծրագիրը եւ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Նրանք նշել են, որ ծրագիրը կխրախուսի ոչ միայն սպառողներին, այլեւ կառուցապատողներին, ինչպես նաեւ կնպաստի շինարարության բնագավառի ու տնտեսության զարգացմանը:   

Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կազմակերպել առանձին քննարկում՝ շինարարության եւ բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում համալիր կերպով անդրադարձ կկատարվի ոչ միայն վերը նշված ծրագրին, այլեւ երկարաժամկետ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների խնդրին:    

Դիտում՝ 2383
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai