Անելիք Բանկը բացել է «Մալաթիա» մասնաճյուղը

03.09.2014 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի նոր՝«Մալաթիա» մասնաճյուղն այսուհետ կգործի Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու 39 հասցեում:

Մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանն այսօր ներկա են գտնվել բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, հաճախորդներ, գործընկերներ, հյուրեր:

««Մալաթիա»  մասնաճյուղի բացումը բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Նորաբաց մասնաճյուղում եւս տրամադրվելու են բազմատեսակ բանկային ծառայություններ՝ նախատեսված բնակչության տարբեր խավերի եւ գործարարների համար»,- ողջունելով  ներկաներին` նշել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նա վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց սպասարկման ժամանակակից պայմանների եւ մատուցվող ծառայությունների գրավչության շնորհիվ մասնաճյուղը կդառնա համայնքի բնակիչների վստահելի գործընկերը:

Մասնաճյուղային ցանցի աշխարհագրության ընդլայնմանը միտված բանկի զարգացման ներկայիս քաղաքականության համատեքստում «Մալաթիա» մասնաճյուղն արդեն երկրորդն է, որ բացվել է ընթացիկ տարում:  

Նոր մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ նախատեսված ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար, իսկ սպասարկումը կատարվելու է «մեկ պատուհանի» սկզբունքով:    

Դիտում՝ 14412
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai