Հայբիզնեսբանկի նոր առաջարկը մինչեւ 15 տարեկան երեխա ունեցող հաճախորդներին

02.09.2014 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Հայբիզնեսբանկը մինչեւ 15 տարեկան երեխա ունեցող ծնողներին առաջարկում է նոր վարկատեսակ` ArCa պլաստիկ քարտով տրամադրվող ABB-ՄԻՆԻ վարկային գիծ:

Մասնավորապես, Հայբիզնեսբանկի ցանկացած մասնաճյուղում հաճախորդները կարող են ստանալ 200 000 դրամի չափով, 1 տարի մարման ժամկետով ABB-ՄԻՆԻ վարկային գիծ՝ 22% տարեկան տոկոսադրույքով:

ABB-ՄԻՆԻ քարտով հնարավոր է կատարել միայն անկանխիկ գնումներ` ստանալով բացառապես տվյալ քարտապանների համար նախատեսված հատուկ զեղչեր ու նվերներ առեւտրի եւ սպասարկման ավելի քան 15 կետերում, ինչպես նաեւ օգտվել բանկի բոլոր քարտապաններին տրամադրվող զեղչերից, որոնք գործում են առեւտրի եւ սպասարկման շուրջ 150 կետերում:

Դիտում՝ 1696
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai