ՎՏԲ-Հայաստան Բանկը վերանորոգել է ՌԴ ՊՆ N21 դպրոցի մաթեմատիկայի դասասենյակը

01.09.2014 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌԴ պաշտպանության նախարարության հանրակրթական միջնակարգ դպրոցում իրականացրել է մաթեմատիկայի դասասենյակի կապիտալ վերանորոգում:

Երեւանի Քանաքեռ վարչական շրջանում գտնվող N21 դպրոցին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա եւ մուլտիմեդիա պրոյեկտոր: Մաթեմատիկայի դասասենյակը նախատեսված է միջին եւ բարձր դասարանների աշակերտների համար:  

Ուսումնական տարվա բացմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը եւ  ՎՏԲ-Հայաստան Բանկի Գխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, ովքեր շնորհավորեցին երեխաներին Գիտելիքի օրվա առթիվ՝ ցանկանալով հաջող ուսումնական տարի: Նրանք նաեւ շրջեցին դպրոցի բոլոր մասնաշենքերով, այդ թվում՝ դպրոցի հին մասնաշենքում:

Լրագրողների հետ զրուցում Յուրի Գուսեւը նկատեց, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին տարին չէ, որ աջակցում է այդ դպրոցին:

«Բանկի ուժերով համակարգչային տեխնիկայով վերազինվել է նաեւ ինֆորմատիկայի դասասենյակը, վերանորոգվել են եւ վերազինվել ռուսաց լեզվի երկու դասասենյակներ: Կարծում եմ, այս ավանդույթը կշարունակվի հետագայում նույնպես»,- ասել է նա:

Դիտում՝ 3994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai