Հոկտեմբերի 25-28-ը Երեւանում կանցկացվի Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսը

28.08.2014 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 25-28-ը Երեւանում կանցկացվի Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսը:  Այն արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից:

Ցուցահանդեսը տեղի կունենա ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքին կից նորաբաց «Մերիդիան» էքսպո-կենտրոնում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանի փոխանցմամբ, այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 150 մասնակից աշխարհի 27 երկրներից: Յուրաքանչյուր մասնակից երկրի համար կտրամադրվի առանձին տաղավար:

Հայ ոսկերիչների համաշխարհային միության փոխնախագահ Բերջ Աբաջյաննը կարեւորել է  ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ AJA-ի համատեղ նախաձեռնությամբ անցկացվելիք «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» խորագրով համաժողովը, որին ներկա կլինեն ոլորտի միջազգային լավագույն մասնագետները:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը նշել է, որ ցուցահանդեսը մեծ խթան է հանդիսանում ոլորտի զարգացման համար, եւ որ դրա շնորհիվ նախորդ տարի ոլորտում արտահանման զգալի աճ է գրանցվել. «Այս տարի ավելի մեծ արդյունքն ենք ակնկալում»,- ասել է նա:

«Հայ ոսկեգործներից արդեն իսկ 22 մասնակցության հայտ է ստացվել, որոնք մասնակցության ծախսերի համար կստանան  համաֆինանսավորում հիմնադրամի եւ AJA-ի կողմից: Նախորդ տարի համաֆինանսավորում է ստացել 15 հայկական ընկերություն` վճարելով մասնակցության ծախսերի ընդամենը 1/3-րդը»,-ասել է նա:

Ցուցահանդեսի ընթացքում հայկական ոսկերչական արտադրանքը կներկայացվի նաեւ տարբեր երկրներից հրավիրված շուրջ 200 գնորդի:



Դիտում՝ 1986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai