«Միկա» մարզահամալիրը հանձնվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը

28.08.2014 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող Երեւանի Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող «Միկա» մարզահամալիրը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը եւ պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով մարզահամալիրը ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:

Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 3658.9 քմ: Այն կառուցվել է 2008 թվականին:

Դիտում՝ 1500
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai