ԱՄՀ ղեկավարի դեմ Ֆրանսիայում մեղադրանք են ներկայացրել

27.08.2014 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆրանսիայի իրավապահ մարմինները մեղադրանք են ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Կրիստին Լագարդի դեմ:

Ինչպես հաղորդում է France Press-ը, այդ մասին գործակալությանը հայտնել է հենց ինքը`   Կրիստին Լագարդը` ասելով, որ «չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից»:

Աղբյուրի փոխանցմամբ, երեկ Լագարդը պատասխանել է Ֆրանսիայի Հանրապետական դատարանի դատավորների հարցերին: Ավելի քան 15 ժամ տեւած հարցաքննության ավարտին ԱՄՀ ղեկավար, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Քրիստին Լագարդին առաջադրվել է մեղադրանք` հանցավոր անփութության համար:

«Հանրապետական դատարանի հետաքննական հանձնաժողովը որոշել է ինձ հետաքննության տակ առնել պարզ անփութության հիմքով»,- Agence France Presse-ին ասել է Քրիստին Լագարդն ու հավելել, որ «երեք տարվա հետաքննության եւ տասնյակ ժամերի հարցաքննությունից հետո հանձնաժողովը պարզել է, որ ես ինքս որեւէ խախտման մասնակից չեմ եղել, բայց եւ բավական աչալուրջ չեմ գտնվել «Տապի» ընկերության արբիտրաժային լիկվիդացիայի ժամանակ»:

Նշենք, որ «Տապի»-ի գործը ծավալվել է ֆրանսիացի գործարար Բեռնար Տապիի և «Լիոն Կրեդիտ» բանկի միջեւ:


Դիտում՝ 1507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai