2015-ից ճանապարհային ենթակառուցվածքներն Արցախում շատ ավելի զարգացած կլինեն

26.08.2014 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ  2015 թվականից ճանապարհային ենթակառուցվածքներն Արցախում շատ ավելի զարգացած կլինեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ԼՂՀ ԱԺ խոսնակն ասել է՝ անդրադառնալով Արցախում ճանապարհների կառուցման եւ նորոգման աշխատանքներին:

Աժ խոսնակը նշել է, որ գյուղերն իրար կապող ճանապարհների վերականգնման աշխատանքները շարունակական բնույթ են կրում, եւ ամեն տարի Արցախի բյուջեից գումար է հատկացվում այդ նպատակի համար:

«Կարծում եմ, առաջիկա երկու տարիներին շատ լուրջ օժանդակություն է լինելու Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, այդ տարածքի բոլոր գյուղերը կապված են նշված մայրուղուն, հետեւաբար, այն շատ մեծ ենթակառուցվածքների խնդիր է լուծելու»,- ասել է խոսնակը եւ նշել, որ  ծրագրվում է նաեւ Հայաստանը Արցախին կապող մեծ էներգահամակարգի ստեղծում:


Դիտում՝ 1332
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai