ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հերթական ապառիկ վարկը ձեւակերպել 1% զեղչով

25.08.2014 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բոլոր իր վարկառուներին, ովքեր նախկինում ձեռք են բերել ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով եւ բարեխղճորեն սպասարկել են ինչպես ապառիկ վարկը, այնպես էլ բանկում ունեցած այլ վարկերը, այսուհետ ձեւակերպել հերթական ապառիկ վարկը յուրաքանչյուր խանութում գործող տոկոսադրույքից 1% զեղչով:

«Ավելին, եթե հաճախորդը համապատասխանում է բանկի պահանջներին, ապա նա ոչ միայն կստանա արտոնյալ տոկոսադրույք, այլեւ վերջինիս վարկային հայտի հաստատման գործընթացը կտեւի ընդամենը 1 րոպե», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Արտոնյալ պայմաններով եւ արագ վարկ ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ցանկացած խանութներից մեկը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 690 վաճառակետ Հայաստանի ողջ տարածքում եւ մտնում է այդ շուկայի առաջատարների թվի մեջ:  



Դիտում՝ 3893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai