Վրաստանի վարչապետն այցելել է Երեւանի կոնյակի գործարան

22.08.2014 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 21-ին այցելել է Երեւանի կոնյակի գործարան

Ինչպես տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջը,  պատվիրակությունն այցելել է ԵԿԳ հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացել է հայկական Արարատ կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին:

Իրակլի Ղարիբաշվիլիին կանգ է առել նաեւ “Խաղաղության տակառի” մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է “խաղաղության”, քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Վարչապետն իր ստորագրությունն է թողել նաեւ գործարանի հուշագրքում:

ԵԿԳ գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը Իրակլի Ղարիբաշվիլիին նվիրել է 40 տարվա հնացման “Սպարապետ” կոնյակը ԱՐԱՐԱՏի բացառիկ հավաքածուից:

Նշենք, որ ԵԿԳ հնացման արտադրամասի նախագահական անցուղում պահվում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անվանական տակառը, որը հնացման է դրվել փետրվարին` նրա գործարան կատարած այցի ժամանակ:

Դիտում՝ 8176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai