Ռուսաստանում կարող է ստեղծվել այլընտրանքային SWIFT

21.08.2014 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանում կարող է ստեղծվել SWIFT hամաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի  այլընտրանքային տարբերակը, եթե ռուսաստանյան բանկերը անջատվեն SWIFT-ից: 

«Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, օգոստոսի սկզբին ՌԴ Կենտրոնական բանկը նամակ է հղել շուկայի մասնակիցներին՝ առաջարկելով մտածել, թե ինչպես կազմակերպել փոխգործակցության այլընտրանքային ուղիները միջբանկային հաղորդակցության ժամանակ: Նամակն ուղարկելուց մի քանի օր առաջ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ էին սկսել կիրառվել ռուսաստանյան պետական բանկերի նկատմամբ:

Նամակում նշվում է, որ ներկայիս պայմաններում ֆինանսական հաղորդակցության ազգային միասնական ենթակառուցվածքի ստեղծումը կապված է ազգային տնտեսական անվտանգության ապահովման խնդիրների հետ:  

SWIFT-ը համաշխարհային միջբանկային հաղորդակցությունների համակարգ է, որում ընդգրկված են ավելի քան 10 000 ֆինանսական կազմակերպություններ: Մեկ օրվա ընթացքում SWIFT-ի ցանցում իրականացվում են ավելի քան $6 տրլն ծավալի վճարումների կարգադրություններ:    

Դիտում՝ 3573
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai