Արդշինինվեստբանկը մտադիր է ձեռք բերել Արցախի ներդրումային հիմնադրամի բաժնեթղթերը

15.08.2014 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարչության  նախագահ Մհեր Գրիգորյանին, ով տեղեկացրել է բանկի` Արցախի ներդրումային հիմնադրամի բաժնեթղթերը ձեռք բերելու մտադրության մասին` նոր մոտեցումներով հիփոթեքային վարկավորման ծրագրին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետն իր խոսքում ընդգծել է Արդշինինվեստբանկի նշանակալի դերը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշել է, որ Արցախի վարկառուները իրենց լավագույն հաճախորդներն են:

Նրա խոսքով, բանկի կառավարչությունը պատրաստ է ընդլայնել  համագործակցությունը եւ հանդես է եկել նոր առաջարկներով:  
Մհեր Գրիգորյանը նաեւ տեղեկացրել է սպառողական վարկավորման տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ բանկի կայացրած որոշման մասին:

Դիտում՝ 6255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai