Հայաստանում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայան կկառուցվի

14.08.2014 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման համաձայնագրին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համաձայնագիրը կնքվել է ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջեւ:

«Անակլիա էներջի» կազմակերպությունը գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ դիմել էր վարչապետին՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը եւ ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում եւ այլն:

«Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը:


Դիտում՝ 1760
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai