Ադրբեջանի ԿԲ արժութային պահուստները գերազանցում են միջազգային նորմերը

14.08.2014 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. առաջին կիսամյակում Ադրբեջանի Կենտրոնական բանկի տնօրինության տակ գտնվող արժութային պահուստները կազմել են $ 15,163 մլրդ, ինչը զգալիորեն գերազանցում է արժութային պահուստների բավարարվածության միջազգային նորմերը:

«Վերջին տարիներին երկրի արժութային շուկայում վճարային հաշվեկշռի ավելցուկի պայմաններում առաջարկը գերազանցում է պահանջարկը: Այդ պայմաններում ԿԲ-ն արժութային միջամտություն է իրականացնում, ինչը հանգեցնում է իր տնօրինության տակ գտնվող արժութային պահուստների ավելացմանը», - ասված է Ադրբեջանի ԿԲ հաղորդագրության մեջ:

2010թ. Ադրբեջանի ԿԲ-ն գնել էր $ 1385 մլն, 2011թ.՝ $ 4153 մլն, 2012թ.՝ $ 1584 մլն, 2013թ.՝ $ 2457 մլն, իսկ 2014թ. I կիսամյակի ընթացքում՝ $ 967,4 մլն:

Դիտում՝ 3274
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai