ՌԴ բանկերը կբարձրացնեն վարկերի տոկոսադրույքները

13.08.2014 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդեն աշնանը ռուսաստանյան բանկերը կարող են բարձրացնել բիզնեսին եւ բնակչությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, գրում է РБК Daily թերթը:

Տոկոսադրույքները կարող են բարձրանալ 0.5-ից 2 տոկոսային կետով, կանխատեսում են փորձագետները՝ նշելով, որ ամենացավոտ հարվածը կստանան փոքր ու միջին ձեռնարկությունները:

Ռուսաստանի բանկը տարեսկզբից երեք անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. մարտին՝ 5.5%-ից 7%, ապրիլին՝ մինչեւ 7.5%, վերջին անգամ՝ հուլիսի 25-ին՝ մինչեւ 8%:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 12-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է մինչեւ 6.75%:

Դիտում՝ 4363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai