Տոկոսադրույքն իջեցվել է՝ սահմանվելով 6.75 %

12.08.2014 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%:  

2014 թ. հուլիսին արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 0.4%: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի եւ 2015 թ. առաջին եռամսյակից կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում ավելացել են անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

   Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. երկրորդ եռամսյակում պահպանվել է ներքին եւ արտաքին թույլ պահանջարկը, որը նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձեւավորմանը: Օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը եւ չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը որոշ չափով կընդլայնի գնաճային միջավայրը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռեւս կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ: Դրամավարկային պայմանների թուլացումը՝ զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ,  կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը 2015 թ-ի ընթացքում:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին եւ ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ օգոստոսի 22-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014 թ. երրորդ եռամսյակի ծրագրում):

Լոմբարդային ռեպոների եւ ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25% եւ 5.25%:

Դիտում՝ 1621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai