«ՏաԹեւեր» ճոպանուղին փոխադրեց իր 250.000-րդ ուղեւորին

07.08.2014 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՏաԹեւեր» ճոպանուղին օգոստոսի 6-ին փոխադրեց իր 250.000-րդ ուղեւորին։

Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու հոբելյանական հաճախորդը դարձավ Մերի Հովհաննիսյանը Եղեգնաձորից, որը Տաթեւ էր եկել Սանկտ Պետերբուրգից ժամանած եղբոր հետ:

Ճոպանուղու անձնակազմը անակնկալ էր պատրաստել Մերի Հովհաննիսյանի համար՝ նրան նվիրելով մեկ տարվա ընթացքում «ՏաԹեւեր» ճոպանուղուց անվճար օգտվելու հնարավորություն, ինչպես նաեւ հուշանվերներ։

«Շնորհավորում ենք Մերիին եւ Արթուրին եւ շնորհակալություն հայտնում նրանց, ինչպես նաեւ «ՏաԹեւեր» ճոպանուղու մյուս բոլոր ուղեւորներին», - ասաց «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը:

«Գործունեության 4 տարիների ընթացքում ճոպանուղին տեղափոխել է 250 հազար զբոսաշրջիկ, եւ սա դեռ մեր մեծ ծրագրերի սկիզբն է։ Առաջիկայում «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կստեղծվեն նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներ, նպաստելով առավել մեծ քանակի զբոսաշրջիկների հոսքին դեպի Տաթեւ եւ «ՏաԹեւեր ճոպանուղի»։ Հիշեցնեմ, որ ճոպանուղուց ստացվող եկամուտն ուղղվում է Տաթեւի վանական համալիրի վերականգման եւ համայնքային զարգացման ծրագրերին», - ասել է Արեն Ափիկյանը:

«Մենք շարունակելու ենք անակնկալներ մատուցել «ՏաԹեւեր» ճոպանուղու հաճախորդներին, ինչպես նաեւ ակտիվացնելու ենք մեր համայնքային զարգացման ծրագրերը։ Կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, եւ փառատոններ՝ աջակցելու տեղական արհեստագործական եւ գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը։ Շուտով կսկսվեն Տաթեւի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները։ Իրականացվող ծրագրերը խթանում են զբոսաշրջային հոսքերի կայուն աճը, որի արդյունքում հույս ունենք այս տարի արդեն սպասարկել ճոպանուղու 300 հազարերորդ հաճախորդին, - ասել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանը։

Դիտում՝ 3406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai