Ճշգրտվել են 550 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ

07.08.2014 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ հուլիսի 1-ից ֆինանսների նախարարությունը «ավելի ակտիվ, համակարգված միջոցառումներ է իրականացնում հարկային դաշտում՝ բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու, այդ թվում բոլոր գործարքների համար փաստաթղթավորման պահանջներն իրականացնելու նպատակով»:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ամփոփել է երկրի տնտեսության զարգացման 2014թ. անցած 7 ամսվա արդյունքը՝ նշելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.4 տոկոս:
    
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկաբյուջետային միջոցառումներից նախարարը թվարկել է ս.թ. հունվարի 1-ից 1 տոկոս շահութահարկի նվազագույն գումարի վճարման պահանջի վերացումը, ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրումը և այլն:

Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է նաեւ գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

«Դրանք արդեն իսկ հուսադրող են. հուլիս ամսվա ընթացքում  ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, ավելի քան 600 գործատուներ ճշգրտել են իրենց աշխատողների թվաքանակը կամ աշխատավարձի չափերը, ընդհանուր առմամբ բարելավվել է փաստաթղթաշրջանառության մակարդակը», - հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Դիտում՝ 1662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai