«Կոնվերս Միավորներ»-ով կուտակված եւ նվերներով փոխանակված միավորների թիվը գերազանցել է 1 000 000-ը

31.07.2014 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկի «Կոնվերս Միավորներ»  բոնուսային ծրագրի շրջանակներում կուտակված  եւ  նվերներով փոխանակված միավորների ընդհանուր թիվը գերազանցել է 1 000 000-ը:

Ինչպես հայտնել են բանկում, 200-ից ավել հաճախորդներ ստացել են տարատեսակ նվերներ՝ համակարգչային եւ կենցաղային տեխնիկա, զարդեր, տան համար նախատեսված  աքսեսուարներ եւ ավիատոմսեր: Նվերները կարելի է ընտրել բանկի կայքում, իսկ բոնուսային միավորները կուտակելու համար անհրաժեշտ է գնումներն ու վճարումները իրականացնել անկանխիկ՝ Կոնվերս Բանկի քարտերով:

«Կոնվերս Բանկի ակցիաները նախագծված են պլաստիկ քարտերով գնումներ եւ վճարումներ կատարելու մշակույթը Հայաստանում զարգացնելու, ինչպես նաեւ բանկի հաճախորդների համար բազմատեսակ արտոնություններ, հարմար եւ շահավետ առաջարկներ ստեղծելու համար: Այսպիսով «Կոնվերս Միավորներ» ծրագիրը միանշանակ կարելի է հաջողված համարել», - նշել է  Կոնվերս Բանկի Ռազմավարական եւ բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:

«Կոնվերս Միավորներ» ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ: Անկանխիկ ծախսված յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակվում է 1 միավոր, իսկ եթե վճարումը իրականացվում է Կոնվերս Բանկի POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր: Նվերների ամբողջական ցանկին և ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 2344
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai