Բանկերը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում

29.07.2014 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով,  ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատուն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, որը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 16-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է  2 703 592,5 հազ. դրամ:

Վճարված հարկերի ծավալով առաջին եռյակում են նաեւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 2 472 251,1 հազ. դրամ (17-րդ տեղը ցանկում) եւ Ամերիաբանկը՝ 2 415 642,6 հազ. դրամ (19-րդ տեղը ցանկում):

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2 214 808,1 հազ. դրամ (23-րդ տեղը ցանկում),

- Արդշինինվեստբանկը՝ 1 652 732,5 հազ. դրամ (33-րդ տեղը ցանկում),

- Ինեկոբանկը՝ 1 512 568,4 հազ. դրամ (37-րդ տեղը ցանկում),

- Յունիբանկը՝ 1 253 654,8 հազ. դրամ (46-րդ տեղը ցանկում),

- Հայբիզնեսբանկը՝ 1 002 032,2 հազ. դրամ (57-րդ տեղը ցանկում),

- Արարատբանկը՝ 903 095,2 հազ. դրամ (66-րդ տեղը ցանկում),

- Հայէկոնոմբանկը՝ 790 980,4 հազ. դրամ (81-րդ տեղը ցանկում),

- Կոնվերս Բանկը՝   718 212,5 հազ. դրամ ( 93-րդ տեղը ցանկում),

- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 603 765,3 հազ. դրամ (104-րդ տեղը ցանկում),

- Արմսվիսբանկը՝ 535 581,0 հազ. դրամ (113-րդ տեղը ցանկում),

- Պրոմեթեյ Բանկը՝   528 679,5 հազ. դրամ (115-րդ տեղը ցանկում),

- Զարգացման Հայկական Բանկը՝  472 973,4 հազ. դրամ (125-րդ տեղը ցանկում),

- Անելիք Բանկը՝ 454 550,3 հազ. դրամ (129-րդ տեղը ցանկում),

- ՊրոԿրեդիտ Բանկը՝ 355 008,8 հազ. դրամ (154-րդ տեղը ցանկում),

- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 229 141,0 հազ. դրամ (246-րդ տեղը ցանկում),

- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 110 596,5 հազ. դրամ (484-րդ տեղը ցանկում),

- ԲՏԱ Բանկը՝ 107 847,5 հազ. դրամ (495-րդ տեղը ցանկում),

- Մելլաթ Բանկը՝ 73 463,9 հազ. դրամ (686-րդ տեղը ցանկում):

Դիտում՝ 13365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai