2014-ի I-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 3.4% աճ է գրանցել

21.07.2014 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը  ՀՀ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  3.4% աճ է գրանցել:

Ազգային վիճակագրական ծառայության ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփ տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում 1.4%  աճ է գրանցվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում, 5.6%-ով աճել է առեւտրի շրջանառությունը:

Ծառայությունների ծավալի եւ սպառողական գների ինդեքսում 2014-ի առաջին կիսամյակին նախրորդ տարվա համեմատ գրանցվել է  4% աճ, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսում աճը կազմել է 8.7%, իսկ միջին ամսական աշխատավարձի դեպքում` 7.1%:

Նշված ժամանակահատվածում արտաքին առեւտրաշրջանառության աճը կազմել է 1%, արտահանմանը` 0.8%, իսկ ներմուծմանը` 1.1%:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ անփոփոխ է մնացել արդյունաբերական արտադրանքի ծավալը, իսկ  էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում 3.2%-ով նվազում է դիտվել:

Շինարարության ծավալում աճը կազմել է 0.4%:

Դիտում՝ 1754
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai