ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կանխիկի ընդունման տերմինալները հասանելի են շուրջօրյա

18.07.2014 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները, ս.թ. հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու հնարավորության ժամերը:

Մասնավորապես, բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել շուրջօրյա՝ դրանք գտնվում են «ՕՊԵՐԱ»  (Մաշտոցի պողոտա  42 շենք),  «Նոր Նորք»  (Գայի պողոտա 16/46), «Երեւան մոլ» (Արշակունյաց 34/3) մասնաճյուղերում:

Բանկի հաճախորդների սպասարկման սրահներում գտնվող տերմինալները կգործեն  09:30-ից 18:00-ն (բոլոր մասնաճյուղերի հասցեները ներկայացված են այստեղ), իսկ բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի տերմինալով  կարելի է գործարքներ կատարել 09:30-16:30-ը:

Հաճախորդները հնարավորություն ունեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա,  գազ եւ գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաեւ վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում:

Կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որեւէ վճար ծառայության մատուցման համար:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, դեռեւս 2013 թ-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Դրանք հնարավորություն են ընձեռում  հաճախորդներին իրականացնել  ինքնասպասարկում`  անհամեմատ  կրճատելով  գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3459
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai