Կոնվերս Բանկը կազմակերպել է Jazz CONVERSation ջազի սիրահարների համար

17.07.2014 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հետ համընթաց կազմակերպել է հերթական երաժշտական երկխոսություն՝ Jazz CONVERSation:

Մասնավորապես, կինոփառատոնի ֆիլմերի ցուցադրությունից անմիջապես հետո Շարլ Ազնավուրի անվան հրապարակում հայաստանյան բենդերը նվագում են ջազ:

6-օրյա Jazz CONVERSation-ի շրջանակներում հանդես եկան լեգենդար Լեւոն Մալխասյանն ու Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ , ինչպես նաեւ Camarados, Hayway, Traffic Jam բենդերը: Իսկ հուլիսի 18-ին Jazz CONVERSation-ը կավարտվի Ռուբեն Սաթյանի բենդի կատարումներով:

«Կոնվերս Բանկն երաժշտական երկխոսություններ է կազմակերպում արդեն չորրորդ տարին շարունակ: Երաժշտության եւ առհասարակ մշակույթի զարգացումը յուրաքանչյուր երկրի զարգացման կարեւորագույն գործոններից է, այդ իսկ պատճառով մենք միշտ հետեւողական ենք եղել մշակութային նախագծերի աջակցման մեր ծրագրերում»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Բանկում հիշեցրել են, որ 2011 թ-ին Կոնվերս Բանկի եւս մեկ Jazz CONVERSation-ի շրջանակներում հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: 2012 թ-ին բանկը կազմակերպեց Rock CONVERSation համերգը՝ Empyray խմբի մասնակցությամբ: 2013 թ-ին հերթական Classical CONVERSation-ը նվիրված էր Արամ Խաչատրյանի 110 եւ Կոնվերս Բանկի 20-ամյակին: Բանկը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարահռչակ հայ կոմպոզիտորին:

Դիտում՝ 1876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai