Go2Armenia. զբոսաշրջիկներին գրավելու նոր մեթոդ

17.07.2014 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Go2Armenia ընկերությունը UTair ավիաընկերության աջակցությամբ սկսում է իրականացել Հայաստանում ներգնա տուրիզմը նոր մակարդակի բարձրացնելուն միտված ծավալուն նախագիծ:

Այս մասին ասվում է Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության լրատվական կայքում տեղադրված հոդվածում:

Աշնանը Մոսկվայից, Կրասնոդարից, Դոնի Ռոստովից դեպի Երեւան կմեկնարկեն շաբաթական երկու անգամ չվերթները: Նախատեսվում է, որ 2015 թ.-ից նախագիծն արդեն կընդգրկի 11 ռուսական քաղաքներ, 11 եվրոպական եւ 7 ասիական երկրներ:  
 
«Չնայած այն հանգամանքին, որ ռուս զբոսաշրջիկների մոտ Հայաստան, Վրաստան եւ Ղազախստան այցելելու հետաքրքրությունը վերջին տարիներին աճել է, բայց այցելությունների իսկական աճին խանգարող հանգամանք մնում էին տոմսերի գները: Ռուսաստանից Եվրոպա թռչելը երբեմն երկու-երեք անգամ ավելի էժան է, քան ԱՊՀ երկրներ», - ասվում է հոդվածում:
 
Go2Armenia ընկերության տնօրեն Արկադի Կեւորկովի խոսքով, ընկերությունը UTair-ի երեք քաղաքներից իրականացվող կանոնավոր չվերթներում շաբաթական ձեռք է բերելու 100 նստատեղ:

«Մենք առաջարկում ենք լիարժեք տուր, որը կներառի թռիչք, տրանսֆեր, ապահովագրություն, տեղաբաշխում հյուրանոցում ե գործակալական միջնորդավճար: Հյուրանոցների հետ կնքվել են խիստ պայմանագրեր, այնպես որ մեզ մոտ ամեն ինչ երաշխավորված է: Մեր առաջարկած փաթեթը շատ ավելի էժան է, քան մյուս առաջարկների մեծ մասը, որոնք ներառում են միայն թռիչք եւ տեղաբաշխում», – պատմել է նա:
 
Go2Armenia-ն ներկայումս առաջարկում է դեպի Հայաստան շաբաթական խմբակային տուրեր. հինգշաբթի օրերին 4 օր/3 գիշեր` €396  արժողությամբ (մեկ անձի համար), եւ կիրակի օրերին  8 օրյա տուր`  €696 արժողությամբ: Որոշ փաթեթներ ներառում են էքսկուրսիաներ, մյուսները` միայն թռիչք եւ հյուրանոց, 4 օրվա համար կազմելով €299:

«Роза ветров» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Զենկինի խոսքով, Go2Armenia նախագիծը ազգային պրոդուկտի ձեւավորման ճիշտ մոտեցման օրինակ է:

«Առաջարկված են լավ գներ, նախագիծը առավելագույնս մոտեցված է շուկայի պահանջարկին: Միակ բանը, որը պետք է անել, երկրի մասին ավելի շատ ինֆորմացիա տալն է`առաջ մղելով պահանջարկը», – ասել է նա:
 
«Солвекс Трэвэл» ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Ստրեբկովը կարծում է, որ Go2Armenia-ի առաջարկն ճիշտ ժամանակին է արված:

«Նման գներով Հայաստանը լիովին կարող է մրցակցել Բալթյան երկրների հետ», - նշել է նա:

Նրա խոսքով, Հայաստանի առաջխաղացումը ռուսական շուկայում մեծ ջանքեր չի պահանջի: «Պահանջարկն արդեն կա, խնդիրը թանկ թռիչքներն էին, եւ այդ հարցն արդեն լուծված է», - նշել է նա:

Դիտում՝ 4553
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai