Կոնվերս Բանկը հաղթել է բանկերի միջեւ անցկացրած մրցույթում

07.07.2014 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների  արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական  միությունը հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության օրը, Աղվերանում կազմակերպել էր մրցույթ բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների միջեւ, որում առաջին տեղը գրավել է Կոնվերս Բանկի թիմը:

Մրցութային հարցաշարում ներառված է եղել 20 հարց ՀՀ աշխատանքային օրենսգրքից, որից յուրաքանչյուրի համար մասնակից թիմերին առաջարկվել է երեք պատասխան ` մեկը ճիշտ, երկուսը` սխալ: Ժյուրիի կազմում ներառված են եղել ՀՀ ԿԲ, վարկային կազմակերպության, ինչպես նաև Արհմիության ներկայացուցիչներ:

Մրցույթի արդյունքում հավասար միավորներով` յուրաքանչյուրը երկուական սխալով, առաջին տեղի համար պայքարել են Կոնվերս Բանկի  եւ Հայէկոնոմբանկի թիմերը: Լրացուցիչ հարցին ճիշտ է պատասխանել Կոնվերս Բանկի թիմը` դառնալով մրցույթի հաղթող:

Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Հայէկոնոմբանկի, իսկ երրորդ տեղը` Հայինկասացիայի թիմը:

Մասնակցել են նաեւ Անելիք Բանկը, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արցախբանկը, Գլաձոր վարկային կազմակերպությունը:

«Միջոցառման նպատակն էր ի հայտ բերել  համակարգի աշխատակիցների իրազեկվածությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի խնդրահարույց հարցերի շուրջ: Շատ կարեւոր է, երբ աշխատակիցը իրազեկված է իր իրավունքների մասին, ինչի շնորհիվ կարող է  ավելի անհոգ ու վստահ աշխատել»,-ասել է Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների  արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական  Միության նախագահ Լաուրա Հակոբյանը: Նա նշել է, որ հետագայում կազմակերպելու են դասընթացներ այն բանկերի եւ կազմակերպությունների համար, որտեղ իրազեկվածության մակարդակն այնքան էլ բարձր չի եղել:

Լաուրա Հակոբյանը նշել է, որ մրցութային մասնակցելու համար դիմել են բոլոր բանկերին եւ ֆինանսական կազմակերպություններին:

Դիտում՝ 3734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai