Կոնվերս Բանկը գործարկել է նոր արտոնություններ Woman’s Card-ի քարտապանների համար

13.06.2014 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մինչեւ  հոկտեմբերի 30-ը Կոնվերս Բանկում կգործեն մի շարք ակցիաներ՝ Woman’s Card-ի հին եւ նոր քարտապանների համար:

Ինչպես հայտնել են բանկում, մինչեւ  հոկտեմբերի 30-ը ձեռք բերելով MasterCard Standard Woman’s Card-ը եւ բանկ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթը առավել արագ եւ հեշտ կարելի է ստանալ մինչեւ 1 մլն դրամ վարկային սահմանաչափ: ՀՀ դրամով Կոնվերս Բանկի աշխատավարձային նախագծերի ներքո բացված քարտային հաշիվների համար տարեկան տոկոսադրույքը կկազմի 20%, իսկ այլ հաճախորդների համար՝ 22%:

Ակցիայի ժամանակահատվածում Woman’s Card ձեռք բերած հաճախորդները կստանան անվճար ճամփորդական ապահովագրություն 12 ամսվա ընթացքում 15 օր արտերկրում գտնվելու համար՝ ներառյալ ուղեբեռի ապահովագրությունը:

Woman’s Card-ի բոլոր քարտապանները կարող են նաեւ օգտվել մի շարք զեղչերից տուրիստական գործակալություններում:

Կոնվերս Բանկի եւ« ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության համագործակցության շրջանակներում  Woman’s Card-ի քարտապանները  «ԿԱՍԿՈ կանանց համար» ծառայության դիմաց կվճարեն միայն 70.000 դրամ՝ 77.500-ի փոխարեն:

Դիտում՝ 3334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai