25 մլն դրամից թանկ մեքենաներ ներկրողները կազատվեն 20% ակցիզային հարկից

23.04.2014 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր սկզբունքային առարկություն չի ներկայացրել օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացված օրենսդրական նախաձեռնության համաձայն կվերացվի 25 մլն դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչեւ 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված 20% ակցիզային հարկը:

Կատարված փոփոխության շնորհիվ զգալիորեն կավելանա ներկրման ծավալը եւ դրանով պայմանավորված՝ լրացուցիչ մուտքեր կապահովվեն ՀՀ պետբյուջե:

Դիտում՝ 1624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai