Վարչապետը ներկայացրել է Կարեն Ճշմարիտյանին

23.04.2014 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին համատեղ աշխատանքի եւ փոխգործակցության համար եւ նշել, որ նա ապագայում եւս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:

«Կարեն Ճշմարիտյանը երկար տարիներ աշխատել է կառավարությունում եւ Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախարարի առջեւ դրված խնդիրները հստակ են, եւ նրանք պետք է շարունակեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջեւ ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Դիտում՝ 1397
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai