ՀՀ բանկերի աշխատակիցներին կներկայացվեն FATCA-ի մանրամասները

23.04.2014 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. ապրիլի 25-26-ին  ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում  կազմակերպվող երկօրյա սեմինարի ընթացքում ԱՄՆ-ից եւ Լիբանանից ժամանած մասնագետները ՀՀ առեւտրային բանկերի աշխատակիցներին կներկայացնեն «Օտարերկրյա Հաշիվների Հարկային Համապատասխանության Ակտ»-ի (Foreign Account Tax Compliance Act/FATCA) մանրամասները եւ դրան համապատասխանելու հետ կապված լուծումները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչ հայաստանյան TK Equity Partners ընկերությունում, ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպվող սեմինարին հրավիրված են  ամերիկյան խորհրդատվական Blank Rome ընկերության մասնագետները եւ լիբանանյան Credit Bank S.A.L.-ի ներկայացուցիչը:

2010 թ-նի մարտին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է «Օտարերկրյա Հաշիվների Հարկային Համապատասխանության Ակտ»-ը (Foreign Account Tax Compliance Act/FATCA), որի թիրախն են ԱՄՆ ռեզիդենտների` արտասահմանում գտնվող հաշիվները:

Ակտը նախատեսում է, որ օտարերկրյա ֆինանսական հաստատությունները պետք է համագործակցեն ԱՄՆ հարկային մարմնի հետ եւ դրան ներկայացնեն տեղեկություններ ԱՄՆ ռեզիդենտների հաշիվների վերաբերյալ:

Ակտի պահանջները կիրառվում են նաեւ ՀՀ ֆինանսական համակարգի վրա, եւ դրա պահանջներին համապատասխանելու համար հայաստանյան ֆինանսական հաստատությունները պետք է ներդնեն հաճախորդների իդենտիֆիկացիայի եւ տեղեկությունների հաղորդման լրացուցիչ մեխանիզմներ:

ԱՄՆ Գանձապետարանի Հարկային Ծառայության միջազգային բաժնի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, մինչ ս.թ. մայիսի 5-ը ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ բանկերը, պետք է գրանցվեն որպես Ակտի պահանջներին համապատասխանող: Հակառակ դեպքում,  2014 թ-նի հուլիսի 1-ից ԱՄՆ-ի բանկերի կողմից կկիրառվեն Ակտով նախատեսված պահումները:

Դիտում՝ 3741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai