Ուսանողական օլիմպիադայի հաղթողն ընթրել է Ռուբեն Վարդանյանի հետ

22.04.2014 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ներդրումային վերլուծությանը նվիրված «Ռուսաստանյան Բաֆեթ» միջազգային ուսանողական օլիմպիադայի հաղթողը նախորդ ուրբաթ ընթրել է «Ռուսաստանի ներդրումային բիզնեսի ճարտարապետներից մեկի»` Ռուբեն Վարդանյանի հետ:

Ինչպես հաղորդում է Finparty.ru պորտալը, մրցույթի մյուս երեք հաղթողներն այդ ընթացում շփվել են ժյուրիի անդամների` Ռուսաստանի լավագույն ներդրումային վերլուծաբանների (Institutional Investor ամսագրի վարկածով) հետ:

Ուսանողների համար «տնային առաջադրանք» է մտածել թրեյդերների ու ներդրողների համար նախատեսված Stock Talk սոցիալական ցանցի թիմը. «Ռուսաստանյան Բաֆեթ» օլիմպիադան անցկացվել է այդ հարթակում:

«Մենք երկար ենք մտածել մրցանակի շուրջ. ի՞նչը երբեւէ չի մոռացվում: Մարդիկ, ովքեր մեզ ոգեշնչում են: Ռուբեն Վարդանյանն ինքը պատմություն է, եւ այն, ինչ նա արել է, նույնպես պատմություն է: Ամերիկայում գոյություն ունի ընթրիք Բաֆեթի հետ եւ ընթրիք Սորոսի հետ. Ռուսաստանում մենք ցանկանում ենք նոր ավանդույթ ձեւավորել: Այդպիսի մեծ հավակնություններով մենք դիմեցինք Ռուբենին, նա էլ համաձայնեց մասնակցել ծրագրին»,- նշել է Stock Talk-ի հիմնադիր Յարոսլավ Նիկիտինը:  

Ռուբեն Վարդանյանի հետ ընթրիքի հավակնողների ընդհանուր թիվը կազմել է 800 հոգի: Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Պյոտր Դեմիդովը, ով խոստովանել է, որ մինչ օրս չի հետաքրքրվել ֆոնդային շուկայի ներդրումներով: Հանդիպմանը նա պատրաստվել է շատ հանգամանորեն` կարդացել է հարցազրույցներ, նյութեր Ռուբեն Վարդանյանի կողմից ստեղծված «Տրոյկա»-ի մասին: Նրանց ընթրիքին ականատեսներ չեն եղել. հաղթողը հնարավորություն է ստացել միայնակ շփվել Ռուբեն Վարդանյանի հետ»,- գրում է Finparty.ru-ն:

Շուտով Ռուբեն Վարդանյանն ու Պյոտր Դեմիդովը միացել են ընդհանուր զրույցին:  

«Դուք պետք է տեսնեք նպատակը, չվախենաք խոչընդոտներից: Ես խոսում եմ ոչ թե գռեհկության, այլ որոշակի վստահության մասին, թե ինչ է ձեզ հարկավոր: Չպետք է ակնկալել, որ ինչ-որ մեկը կգնահատի ձեզ, մի վախեցեք բնական լինել»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:  

Դիտում՝ 4569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai