ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը կստեղծեն միասնական կարգավորիչ

17.04.2014 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2025թ. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում կստեղծվի Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ֆինանսական շուկաները կարգավորող անդրազգային մարմին:

Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտնել է Ղազախստանի Ազգային բանկի նախագահ Կայրաթ Կելիմբետովը:

«Մենք պայմանավորվել ենք, որ մինչ 2025 թվականը կատարվելու է օրենսդրության ներդաշնակեցում ֆինանսական շուկաների ոլորտում, եւ 2025 թվականին ստեղծվելու է ֆինանսական շուկան կարգավորող համապատասխան անդրազգային մարմին»,- ասել է Կելիմբետովը:

Նա ընդգծել է, որ «դա լինելու է հենց կարգավորիչ, այլ ոչ թե միասնական կենտրոնական բանկ»:

«Դա լինելու է կարգավորիչների կարգավորիչը, որը սահմանելու է համապատասխան կանոններ մեր ֆինանսական ոլորտների աշխատանքը ներդաշնակեցնելու նպատակով»,- հավելել է Կելիմբետովը:   

Դիտում՝ 2863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai