Արդշինինվեստբանկն ամփոփել է առաջին եռամսյակի արդյունքները

16.04.2014 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկը հրապարակել է եռամսյակային գործունեության արդյունքները. 2014 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013 թվականի տարեվերջի հետ հետեւյալն է.

- Ակտիվները կազմել են 277.5 մլրդ դրամ, աճելով 8.1 մլրդ դրամով (3%-ով):
- Վարկային պորտֆելը կազմել է 171.7 մլրդ դրամ` նվազելով 5.4 մլրդ դրամով (3%-ով):
- Ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը կազմել է 56.4 մլրդ դրամ՝ աճելով 4.3 մլրդ դրամով (8,3%-ով):
- Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 182.1 մլրդ դրամ՝ աճելով 23.0 մլրդ դրամով (14.4%-ով):
- Սեփական կապիտալը կազմել է 44.7 մլրդ դրամ՝ աճելով 0.5 մլրդ դրամով (1.2%-ով):

Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2014 թ-ի առաջին եռամսյակում կազմել է 1.5 մլրդ դրամ՝ 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը:

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկը Սիթիբանկի հետ կնքել է $18 մլն-ի սինդիկացված վարկի պայմանագիր: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ:

2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է ավելի քան 2000 հաճախորդով եւ կազմել շուրջ 223 000 հաճախորդ:

Դիտում՝ 5181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai