Առէկսիմբանկը մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը այս տարի հասցնել մինչեւ $31 մլն

16.04.2014 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ-ի արդյունքներով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ՓՄՁ-ների  վարկավորման մասնաբաժինը կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 10%-ը, կամ $21 մլն:

«Անցյալ տարի Առէկսիմբանկն էապես ավելացրել է ՓՄՁ-ների վարկավորման ծավալները: 2013թ. տարեվերջի դրությամբ վարկավորվել է թվով 140 փոքր ու միջին ձեռնարկություն: Ներկայումս մենք տրամադրում ենք վարկեր տնտեսության բոլոր ոլորտներում` ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով եւ տարեկան 11-13% տոկոսադրույքով: Մինչեւ 2014թ. տարեվերջ ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի եւս $10 մլն», - ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանը:

Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը բանկը համարում է իր կարեւոր ռազմավարական ուղղություններից մեկը, որն ամրագրված է նաեւ 2014-2016թթ. Հեռանկարային զարգացման ծրագրով: ՓՄՁ վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվում է նաեւ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում, նշված է բանկի հաղորդագրության մեջ:   

Դիտում՝ 2511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai