ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները ստացել են նոր հնարավորություն

15.04.2014 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն այս տարվա ապրիլից իր MasterCard քարտապաններին տրամադրում է հնարավորություն գումար կանխիկացնել ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս եւ Ղազախստան) ու Վրաստանում ՎՏԲ խմբի դուստր բանկերի ավելի քան 11 500 բանկոմատներում նույն սակագներով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած MasterCard քարտերը ներառվել են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների ցանցի նախագիծ, ինչի շնորհիվ քարտապանները կարող են գումար կանխիկացնել խմբի ներկայության բոլոր երկրներում նույն սակագնով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում: Դա բանկի MasterCard քարտապաններին հնարավորություն կտա խնայել Հայաստանի սահմաններից դուրս գումար կանխիկացնելիս:

ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում ՎՏԲ խմբի ներկայության երկրում հաճախորդը մոտակա բանկոմատը կարող է գտնել գեոլոկացիա ծառայության միջոցով: Այն իրենից ներկայացնում  է բանկի կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նշված երկրներում Միասնական բանկոմատների ցանցի բանկոմատների վերաբերյալ` ներբեռնելով այն Android և iOS, Windows ծրագրով աշխատող սարքերի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է MasterCard վճարային համակարգին 2013թ. սեպտեմբերին: Բանկը, մասնավորապես, թողարկում է Cirrus/Maestro, MasterCard Standard եւ MasterCard Gold քարտերը: Վերջինս ապահովում է հաճախորդներին սոցիալական հատուկ արտոնությունների հասանելիություն Հայաստանում եւ արտասահմանում:

Դիտում՝ 3547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai