Առէկսիմբանկն ակցիա է անցկացնում ավտոսիրողների համար

15.04.2014 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հատուկ ակցիա է անցկացնում ավտոսիրողների  համար, որի շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական փաթեթ գնող հաճախորդներին բանկն առաջարկում է անվճար ոչ չիպային MasterCard Standard տեսակի վճարային քարտեր:

Մինչեւ 40 000 դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթ գնելու դեպքում հաճախորդներին տրամադրվում է 1 տարի ժամկետով ոչ չիպային MasterCard Standard քարտեր` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի եւ համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի:

Իսկ 40 001 դրամը գերազանցելու դեպքում կտրամադրվեն Mastercard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ վերոնշյալ պայմաններով: 

Բանկում հիշեցրել են, որ հանրապետության տարբեր առեւտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից եւ e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:


Դիտում՝ 2742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai