Կայացել է ՀՀ Վարկային կազմակերպությունների միության տարեկան ընդհանուր ժողովը

19.03.2014 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության 6-րդ տարեկան ժողովում Միության նախագահ է վերընտրվել Արմեն Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նիստի ընթացքում ներկայացվել են 2013-ին Միության կողմից իրականացված ծրագրերը, հաստատվել է 2014թ. բյուջեն: Միության գործադիր տնօրեն Հայկ Ղլիջյանը ներկայացրել է 2014-ին նախաստեսված ծրագրերը, որտեղ թիրախային ուղղություն է հանդիսանում պետական կառույցների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, հանրային կապերի հաստատումն ու քարոզչությունը, հրապարակումների ու հաշվետվությունների ստեղծումը, ինչպես նաեւ ուսումնական ծրագրերը:

«Պետք է մշակել եւ իրականացնել վարկային մասնագետների ուսուցման, աուդիտի եւ ռիսկերի կառավարման ծրագիր, անցկացնել տարածաշրջանային ուսումնական ծրագրեր վարկային մասնագետների, հաճախորդների պաշտպանության եւ ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով»,- ասել է Հայկ Ղլիջյանը:

Միության նորընտիր նախագահ Արմեն Գաբրիելյանը հույս է հայտնել, որ ապագայում եւս Միությունն առաջ է շարժվելու իմաստուն որոշումներով, եւ կոչ արել ոչ անդամ կազմակերպություններին անդամակցել Միությանը` համատեղ ջանքերով փորձելով լուծել  ոլորտում առկա խնդիրները:

ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը շնորհավորել է Միության նախագահին` հայտնելով ԿԲ պատրաստակամությունը Միության հզորացման աջակցության վերաբերյալ, եւ նշել, որ «Միության կազմում վարկային կազմակերպությունների ձայնն ավելի հնչեղ է, քան առանձին»:

Արմենակ Դարբինյանը նաեւ փոխանցել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ողջունի խոսքը, որում բարձր է գնահատվում վարկային կազմակերպությունների դերը տնտեսության զարգացման գործում:

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության անդամ հանդիսացող «Ֆինքա» վարկային կազմակերպության տնօրեն Հրաչյա Թոխմախյանն իր հերթին կոչ է արել գործընկերներին անդամակցել Միությանը` նշելով, որ այստեղ բարձրացված հարցերը բխում են ընդհանուր շահերից:

Նիստի ավարտին Միության նախագահ Արմեն Գաբրիելյանը նշել է, որ վերջերս հանդիպում է անցկացվել ԿԲ իրավաբանական վարչության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վարկային կազմակերպություններին հետաքրքրող մի շարք հարցեր առարկայական լուծումներ կստանան:

Դիտում՝ 4338
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai