Առէկսիմբանկը եւ Ռոսգոսստրախ-Արմենիա-ն հանդես են եկել նոր առաջարկով

03.02.2014 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

 «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» եւ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն հանդես են եկել նոր առաջարկով:

Այսուհետ բոլոր այն հաճախորդներին, ովքեր ձեռք կբերեն վճարային քարտեր, նրանց իսկ ցանկության դեպքում բանկը կտրամադրի ճանապարհորդական ապահովագրության փաթեթներ դեպի աշխարհի ցանկացած երկիր: Ապահովագրական փաթեթի գումարը կազմում է 30 000 եվրո, պայմանագրի ժամկետը` 1 տարի` արտերկրում 15-ից մինչեւ 90 օր գտնվելու պայմանով:

GOLD դասի քարտապաններին փաթեթը տրամադրվում է անվճար, իսկ մնացած քարտապանների ապահովագրավճարի չափը կախված է հաճախորդի արտերկրում գտնվելու ժամկետից: Մինչեւ 15 օր արտերկրում գտնվելու դեպքում ապահովագրավճարը կազմում է 3 500 դրամ, մինչեւ 30 օրը` 5 000 դրամ, մինչեւ 90 օրը` 12 500 դրամ:

Դիտում՝ 33384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai