Աուդիտի որակի մոնիտորինգին դրական գնահատականի է արժանացել 7 ընկերություն

29.11.2013 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացան (ՀՀԱԱ) այսօր ամփոփել է   սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացված՝ գործող աուդիտորական ընկերությունների աուդիտի որակի մոնիտորինգի արդյունքները եւ դրական գնահատականի արժանացած ընկերություններին հանձնել վկայագրեր:

Մոնիտորինգին կամավոր սկզբունքով մասնակցել են ՀՀ-ում  գործող աուդիտորական ընկերություններ: ՀՀԱԱ կողմից ընտրված ստուգող խումբը ղեկավարել է Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի փորձագետ Փոլ Հարիսոնը:

Մասնակիցներից աուդիտի որակի մոնիտորինգի ընթացքում դրական գնահատականի են արժանացել` «ԲԻ-ԴԻ-Օ ԱՐՄԵՆԻԱ», «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ», «ԷՅ ԷՆ ԱՈՒԴԻՏ», «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ», «ՓԻ-ԷՅՉ-ՓԻ ԱՈՒԴԻՏ», «ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ» եւ «ՍՈՍ ԱՈՒԴԻՏ» ընկերությունները:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է ՀՀԱԱ  խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, մոնիտորինգն անցկացվել է Խորհրդում աուդիտորական հանրության հետ քննարկած եւ համաձայնեցված ընթացակարգի,  հարցաշարի եւ գնահատման համակարգի համաձայն, որոնք մշակվել եւ ներդրվել են Որակի վերահսկողության միջազգային ստանդարտ 1-ին (ISQC 1) եւ Աուդիտի միջազգային ստանդարտների (ISAs) հիման վրա:

Նրա փոխանցմամբ, մոնիտորինգի հիմնական նպատակն էր ՀՀ-ում աուդիտի որակի եւ աուդիտի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը կարեւորել է այն հանգամանքը, որ մասնակից ընկերությունները կամավոր կերպով ցանկացել են լսել երրորդ կողմի գնահատականը, իսկ աուդիտորական այլ ընկերություններին խորհուրդ տվել հաջորդ տարի մասնակցել որակավորման գործընթացին:

ՀՀԱԱ խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանի փոխանցմամբ, ստուգող խմբի կողմից հնչած առաջարկները կնպաստեն ընկերությունների աուդիտի որակի առավել բարձրացմանը եւ կկիրառվեն հաջորդ տարի անցկացվելիք մոնիտորինգի ժամանակ:

Դիտում՝ 23990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai