Երեւանում քննարկում են ֆինհաշտարարի գրասենյակների միջազգային փորձը

02.10.2013 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 2-ից 3-ը Երեւանում կանցկացվի Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջոցների ավելացմանը նվիրված թվով 4-րդ կոնֆերանսը, որը կազմակերպել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

Բացման խոսքում ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը ասել է, որ աշխատանքային երկու օրերի ընթացքում քննարկվելու են օմբուդսմենի որոշումների դատական կարգով բողոքարկելու մեխանիզմները, համեմատվելու են տարբեր երկրների դատական համակարգերը, վեճերի լուծման արտադրական ինստիտուտներն ու ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման հիմնախնդիրները, ֆինանսական սպառողների պաշտպանության մեխանիզմները եւ այլն:   

«Մեզ համար էական նշանակություն ունի ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակի համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ: Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն խնդիրներ, որոնք կարեւոր են ինչպես ֆինանսական հաշտարարի, այնպես էլ ֆինանսական ծառայություներ մատուցող կազմակերպությունների համար»,-ասել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Ֆինանսական համակարգի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վախթանգ Աբրահամյանը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների օմբուդսմենի գրասենյակի  օմբուդսմեն Կարոլին Միտչելը, ով ներկայացրել է իր երկրում օմբուդսմենի որոշումների դատական կարգով բողոքարկման փորձը, կարեւորել է այն հանգամանքը, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակներն անկախ են դատարաններից:

Իռլանդիայի, Շվեյցարիայի, Հարավային Աֆրիկայի ֆինանսական ծառայությունների օմբուդսմենները համապատասխանաբար ներկայացրել են դատական համակարգում օմբուդսմենի ունեցած փորձը, օմբուդսմենի գրասենյակի եւ դատական համակարգի համեմատությունը եւ ֆինանսական ծառայությունների օմբուդսմենի գրասենյակի վերլուծությունը:

Դիտում՝ 2469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai