Առէկսիմբանկի առեւտրային կետերում շրջանառությունը I եռամսյակում աճել է 45,5%-ով

13.04.2013 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի առեւտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 802 մլն 568  հազ. ՀՀ դրամ, աճելով 45,5%-ով:

Ինչպես հայտնել են բանկում, վերոնշյալ ցուցանիշի կտրուկ աճը պայմանավորված է նոր ծառայության` ինտերնետ-էքվայրինգի ներդրման հետ. Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետ ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար:

«Այլ բանկերի առեւտրային կետերում Առէկսիմբանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 485 888 հազ. դրամ (աճը՝ 21.97%): Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 9 277 մլն դրամ, որից 2 953 մլն դրամը` Բանկի POS-տերմինալների եւ 6 324 մլն դրամը` բանկոմատների միջոցով», - հայտնել են բանկում:

2013 թվականի 1-ին եռամսյակում բանկի կողմից թողարկվել է 3692 պլաստիկ քարտ, որից 2691 VISA, 996 MasterCard եւ 5 ArCa քարտ:

Դիտում՝ 3069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai