ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հերքել է իր վաճառքի լուրերը

24.01.2013 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը հերքել է որոշ ԶԼՄ-երում շրջանառվող լուրը, ըստ որի ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ձեռք է բերվել մեկ այլ ընկերության կողմից, ասված է ընկերության կողմից տարածած հաղորդագրությունում:

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթն այսօր գրել է Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերության կողմից մեկ այլ ապահովագրական ընկերություն գնելու մասին, որը, ենթադրաբար, ԻՆԳՈ Արմենիա կամ Գարանտ Ինշուրանս ընկերությունն է:

Թերթը գրել է նաեւ, որ ԻՆԳՈ Արմենիա-ն պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչը եւս հերքվել է ընկերության կողմից: «ՀՀ վարչապետը չի հանդիսանում ընկերության բաժնետեր կամ սեփականատեր եւ չունի որեւէ փոխկապակցվածություն ընկերության հետ: ԻՆԳՈ Արմենիա-ն 100% ռուսական կապիտալով ներդրում է եւ հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի՝ «Ինգոսստրախ» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 31590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai