Բացվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի եւս մեկ` «Գյումրի» մասնաճյուղը

20.11.2012 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը  մասնաճյուղ է բացել Գյումրի քաղաքում` Գորկու 50/6 հասցեով:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի  գլխավոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ Վարդան Հովսեփյանը, «Գյումրի»-ն դարձավ կազմակերպության թվով չորրորդ մասնաճյուղը: Մասնաճյուղեր են գործում նաեւ Էրեբունի համայնքում, Էջմիածին եւ Վանաձոր քաղաքներում:

«Ինչպես արդեն բազմիցս հայտնել ենք, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը Հայաստանի ողջ տարածքում: Միեւնույն ժամանակ, վարկային կազմակերպության հիմնադրման նախադրյալներից մեկն է եղել «Ֆաստ Կրեդիտ» ՍՊԸ գրավատների ցանցի ներկլանումը` հաճախորդների սպասարկման արագությունն ու որակն էլ ավելի բարելավելու նպատակով: «Գյումրի» մասնաճյուղը հիմնվել է նախկինում գործող գրավատան տարածքում, որն էապես ընդլայնվել եւ բարեկարգվել է վարկային կազմակերպության ֆիրմային ոճով` մեր հաճախորդին առաջարկելով ավելի հաճելի մթնոլորտ: Գյումրիում մենք արդեն ունենք ձևավորված հավատարիմ հաճախորդների կայուն բանակ, եւ, իհարկե, ակնկալում ենք հետագա աճ: Այսօր մենք արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ գրավատնից դեպի վարկային կազմակերպություն տրանսֆորմացիան մեր հաճախորդների համար անցավ աննկատ»,- նշել է Վարդան Հովսեփյանը:

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի ռազմավարական թիրախներից մեկն է գյուղատնտեսությունը, եւ «Գյումրի»-ն կդառնա առաջին մասնաճյուղը, որտեղ հաճախորդին կառաջարկվեն խմբային երաշխավորությամբ առանց գրավի գյուղատնտեսական վարկեր: Ներկայումս մշակվում են համապատասխան պրոդուկտներ, որոնք մոտ ապագայում կներկայացվեն հանրությանը, մասնավորապես Շիրակի մարզի գյուղացիներին:

«Չնայած շուկայում ձեւավորված կոշտ մրցակցությանը` մենք նախատեսում ենք սպասարկման բարձր որակի եւ արագության շնորհիվ էապես մեծացնել մեր հաճախորդների քանակը: «Գյումրի» մասնաճյուղում եւս հաճախորդների համար մեր դռները բաց են շուրջօրյա»,- ասել է Վարդան Հովսեփյանը:

Դիտում՝ 7312
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai