ՀՈՒՄԿ-ը անակնկալ է մատուցում իր շրջանավարտներին

26.10.2012 | 00:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն»  (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը` գործունեության 15-ամյակին ընդառաջ, կազմակերպել է անվճար սեմինարների շարք իր շրջանավարտ-մագիստրոսների համար:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՈՒՄԿ-ի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը, կթական հիմնադրամն իր 15-ամյա հոբելյանը նշելու է 2013 թվականի ապրիլին, «ելնելով դրանից, ինչպես նաեւ առաջնորդվելով շարունակական մասնագիտական կրթության սկզբունքով, որոշեցինք անակնկալ մատուցել մեր շրջանավարտներին»:

Հասմիկ Սահակյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել առաջին սեմինարը, որի ընթացքում ներկայացվել են «Եկամտային հարկի մասին օրենքը» եւ նրա պրակտիկ կիրառումը: Հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 22-ին եւ նվիրված կլինի «Ժամանակի կառավարում» թեմային:

Կրթական հիմնադրամի ղեկավարը  նշել է նաեւ, որ ՀՈՒՄԿ-ի շրջանավարտներն այսօր իրենց մասնագիտական գիտելիքները հաջողությամբ կիրառում են տնտեսության տարբեր ոլորտներում` էներգետիկա, ֆինանսներ, բիզնես-խորհրդատվություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ եւ այլն: 

Դիտում՝ 4037
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo