Այ Էյ Բի-ում կմեկնարկի գործարար եւ ֆինանսական ագլերենի աշնանային նստաշրջանը

21.08.2012 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այ Էյ Բի Սենթր (IAB Centre) հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը հայտարարել է գործարար եւ ֆինանսական ագլերենի դասընթացների աշնանային նստաշրջանի կազմակերպման մասին:

Ինչպես Մեդիամաքսի հետ զրույցում նշել է Այ Էյ Բի կենտրոնի օտար լեզուների բաժնի ղեկավար Թամարա Ներսիսյանը, երկամսյա դասընթացների տարբեր մակարդակները կմեկնարկեն ս.թ. սեպտեմբերի 15-20-ը:

Գործարար անգլերենի դասընթացի շնորհիվ ունկնդիրները հնարավորություն կստանան անգլերենով ազատ հաղորդակցվել գործարար միջավայրում, գրել գործարար նամակներ, վստահորեն կարդալ եւ հասկանալ մասնագիտական գրականություն, ազատ եւ անկաշկանդ շփվել օտարերկրացի հաճախորդների հետ:
Ֆինանսական անգլերենի դասընթացի շնորհիվ ունկնդիրները ձեռք կբերեն ֆինանսական եւ հաշվապահական տերմինների իմացություն անգլերեն լեզվով եւ կբարելավեն դրանց կիրառումը ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում:

Թամարա Ներսիսյանի փոխանցմամբ, դասընթացը կօգնի նաեւ անկաշկանդ քննարկել ֆինանսական փաստաթղթեր եւ տվյալներ, ինչպես նաեւ կազմել մասնագիտական հաշվետվություններ անգլերեն լեզվով:

Բացի այդ, ֆինանսական անգլերենի դասընթացը կապահովի նաեւ համապատասխան բազա մի շարք միջազգային որակավորումների դիմելու համար, որոնց թվում են` ACCA, CIMA, GARP, ICFE.

Դասընթացներն անց են կացվում ժամանակակից ինտերակտիվ մեթոդներով, համալրված են միջազգային հրատարակչության գրքերով, մատուցվում են հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:

Դասընթացներին դիմորդները կանցնեն նախնական թեստավորում` համապատասխան խմբում ընդգրկվելու համար:

Իր հերթին, Այ Էյ Բի Սենթր-ի տնօրեն Արաքսյա Մելքոնյանը գոհունակություն է հայտնել ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացների նկատմամբ եղած պահանջարկի առումով. «10 տարուց ավել է, ինչ տարբեր ուղղվածության դասընթացներ ենք առաջարկում հայկական շուկայում եւ կարող ենք արձանագրել, որ մեր կողմից մշակված ուսումնական ծրագրերը մշտապես պահանջված են տարբեր կազմակերպությունների, հատկապես ֆինանսական ոլորտի աշխատակիցների կողմից»:

Դիտում՝ 14120
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai