Բացվեց «Երազանքների պատ»-ի շնորհիվ ստեղծված «Անդունդ» եռաչափ նկարը

26.06.2012 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց եռաչափ (3D) սթրիթ-արտի «Անդունդ» գործը:

«Անդունդը» կերտվել է Ամերիաբանկի նախաձեռնած «Երազանքների պատ» ծրագրի շրջանակներում` Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ BB Media ընկերության մասնակցությամբ:
 
«Անդունդ»-ը ստեղծելու համար Գերմանիայից հրավիրվել էր 3D նկարիչ Նիկոլայ Արնդտը:

«Նման աշխատանք իրականացնելու համար սովորական նկարչական ունակությունները քիչ են, քանի որ 3D պատկերն իլյուզիոն խաբկանք է ստեղծում», - Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է երիտասարդ նկարիչ Արթուր Հարությունյանը, ով գերմանացի մասնագետի հետ աշխատել է 3D պատկերի վրա:

Նա պատմել է, որ օգտագործվում են հատուկ ներկեր, որոնք բավականին դիմացկուն են` «Անդունդը» հրապարակում կպահպանվի շուրջ 6 ամիս:

«Գաղտնիքը նրանում է, որ նկարին պետք է նայել համապատասխան կետից», - ասել է Արթուր Հարությունյանը, հավելելով, որ այդ կետը հրապարակում նշված է որպես տեսախցիկի նշան:

Դիտում՝ 3260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai