ԵՆԲ-ն կաջակցի ՀՀ հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագրին

15.12.2011 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ՀՀ հյուսիսային երեք անցակետերի`Բագրատաշենի, Գոգավանի եւ Բավրայի, արդիականացման ծրագրի համաֆինանսավորողը կհանդիսանա:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մամուլի ծառայությունից, այդ մասին ասվել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ջորջիա Կուցիանայի ղեկավարած ԵՆԲ փորձագետների պատվիրակության այսօր կայացած հանդիպմանը:

Արթուր Բաղդասարյանն ասել է, որ այս տարի իրականացվել են գործընթացի երկու կարեւոր փուլերը` տեխնիկական առաջադրանքի եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքների նախագծի մշակումը:

Նրա խոսքերով, 2012թ. սկզբին նախատեսվում է անցկացնել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի երեք անցակետերի շինարարական եւ տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները` ԵՄ “Դեղին գրքի” ժամանակակից պահանջներին համապատասխան:

Դիտում՝ 4886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai