Կառավարությունը հերքում է պնդումները Վրաստանից ներմուծվող բենզինի մասին

12.08.2008 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Բոլոր ապրանքատեսակները, այդ թվում նաեւ վառելիքը, Հայաստան են գալիս սովորական ռեժիմով##, այսօր հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Գուրգեն Սարգսյանն ասել է, որ բենզին ներկրողները վաճառքը սահմանափակելու համար ոչ մի հիմք չունեն, քանի որ Վրաստանի տարածքում Հայաստանի համար նախատեսված վառելիքով բեռնված եւ չներկրված ոչ մի վագոն չկա:

“Բոլոր այդ գործողություններն անհիմն են, արհեստական ու առաջացել են խուճապի հետեւանքով: Նույնիսկ արտակարգ իրավիճակի պայմանների համար Հայաստանը վառելիքի ու սննդամթերքի բավարար պաշարներ ունի”,- ասել է Գուրգեն Սարգսյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ օրվա ընթացքում, սկսած ժամը 02:00-ից, Վրաստանից Հայաստան է մուտք գործել տարբեր ապրանքներով բեռնված 60 վագոն, որոնցից 10-ը` բենզինով, 12-ը` ավիավառելիքով, 11-ը` դիզելային վառելիքով, 4-ը` հացահատիկով եւ 23-ը` այլ ապրանքներով:

“Ներկայումս Վրաստանում են գտնվում հացահատիկով բեռնված 18 վագոններ, որոնք երկու օր առաջ բեռնաթափվել են Փոթիում եւ ուղեւորվում են Հայաստան”,- նշել է Գուրգեն Սարգսյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարարի խոսքերով, ներկայումս վրացական Փոթի նավահանգստում բեռնաթափվում են Հայաստանի համար նախատեսված բեռներով 6 լաստանավեր:

Դիտում՝ 5626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai