ԿԲ-ն վերանայել է մի շարք ձեռնարկությունների վարկանիշները

18.03.2008 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է մի շարք ձեռնարկությունների վարկանիշները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, “Եվրոթերմ” ՓԲԸ-ին շնորհվել է Բ վարկանիշը (նախկին վարկանիշը Բ-), “Արարատցեմենտ” ՓԲԸ-ին շնորհվել է Գ+ վարկանիշը (նախկին վարկանիշը Գ), “Թամարա” ՍՊԸ-ին շնորհվել է Գ+ վարկանիշը (նախկին վարկանիշը Բ-), “Շամպայն գինիների գործարան” ԲԲԸ-ին շնորհվել է Գ- վարկանիշը (նախկին վարկանիշը Գ), “Միկա-ցեմենտ” ՓԲԸ-ին շնորհվել է Գ վարկանիշը (նախկին վարկանիշը Գ-):

Անփոփոխ են մնացել հետեւյալ ընկերությունների վարկանիշները:

“Մաքուր երկաթի գործարան” ԲԲԸ - Բ+;“Երեւանի գարեջուր” ՓԲԸ - Բ-;“Զովք գործարան” ՀՁ ԲԲԸ - Գ-;“ՄԱՊ” ՓԲԸ - Գ-:

Վարկանշումը կազմելու համար ԿԲ օգտագործել է ընկերությունների վարկային պատմությունը, ‎ֆինանսական գործունեության, ակտիվների իրացվելիության եւ եկամտաբերության գնահատականը, ինչպես նաեւ հարցազրույցներ է անցկացրել կորպորատիվ կառավարման, կադրային քաղաքականության, մրցունակության հարցերի վերաբերյալ:

Մասնակցությունը վարկանշմանը տեղի է ունենում ընկերության ցանկությամբ:

ԿԲ վարկանշմանը մասնակցելու համար ընկերության տարեկան շրջանառությունը պետք է գերազանցի 100 մլն դրամը:

Դիտում՝ 6493
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai